Բացել լրահոսը Փակել լրահոսը
337053168_1393084551439451_619594164428507994_n
A A
Հասարակություն

Խնածախ համայնքի ճանապարհին «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը

Մարտի 25-ին ժամը 03։25-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնածախ համայնքի վարչական տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
Նախնական տվյալներով` ավտոմեքենան ընկել է ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և «Ստետանակերտի շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ բժիշկների խումբը։
 
Պարզվել է, որ գիշերը` ժամը 03:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Հ. Պ.-ն, իր վարած «Opel Vectra» ավտոմեքենայով Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը։
 
ՃՏՊ-ի հետևանքով տուժած Հ.Պ.-ին փրկարարները դուրս են բերել մեքենայից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հոսանքազրկել ավտոմեքենան։
Տուժած քաղաքացին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։