A
A
Պետնախարարն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» անդամներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։ Պետնախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։