Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդարադատության ոլորտը այն մակարդակի չի, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ․ Գ․ Մինասյան (տեսանյութ)

«Եթե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության պայմաններում 9 գործը պատշաճ կատարում է, իսկ մեկ գործը թողնվում է դարակներում, ապա այդտեղ հարց է առաջանում»․ Այս մասին Կառավարության նիստից հետո նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ՝անդրադառնալով դատական համակարգի խնդիրներին։ Ըստ Մինասյանի որոշ դատավորների որոշումներ մտահոգություն են առաջացնում։

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել․ «արդարադատության ոլորտը այն մակարդակի չի, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ»։

Նախարարը ավելացրեց, որ դատական համակարգը գերծանրաբեռնված է և գործադիրը դրա հետ կապված աշխատանքներ է կատարում․ «Մենք նաև աշխատավարձներ ենք բարձրացնում, նոր դատարաններ են ստեղծում»։

Նախարարի խոսքով՝ իրենք քայլեր են ձեռնարկում, որպեսզի դատախազական, քննչական և առաջին ատյանի դատավորների աշխատավարձները բարձրացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support