Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը․ Արցախի պետնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ առհասարակ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում ազատականացնել սահմանները, երբ պետությունները անում են քայլեր իրենց քաղաքացիների համար աշխարհը տեսնելու և աշխարհի հետ հարաբերվելու համար»․ Այս մասին նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հեռուստակամուրջի ըւնթացքում անդրադառնալով Արցախի շրջափակմանը և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը Ադրբեջանի կողմից։
Պետնախարարը նշեց, որ իրենք այդ իրողության հետ ապրում են երկար տարիներ․ «Հուսով ենք, որ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը բացառություն չի լինի․․․ 102 օր է՝ Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապի հնարավորությունից»։
Ներսիսյանը նշում է, որ էներգամատակարարման և գազամատակարարման համար խոչընդոտներ ստեղծելով, ֆիզիկական և հոգեբանական սպառնալիք կիրառելով Ադրբեջանը փորձում է Արցախի կենսագործունեության բնական պայմանները վերացնել․ «Ադրբեջանը հետապնդում է Արցախցիներին հոգեբանական բռնության ենթարկել և վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելը»։
Պետնախարարի խոսքով Արցախուի հարկային եկամուտները այս 102 օրվա ընթացքում կրճատվել են մոտ 70 տոկոսով․
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support