Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող Ընկերության ապօրինությունը

Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղի 5 հասցեում գործող «Բլեսկ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման և բետոնի արտադրամասում:

Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում արտադրական նպատակով տարածքում գտնվող ստորեկրյա ապօրինի խորքային հորից իրականացնում է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության:

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։