
A
A
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին Բաղերին հայտնել է իր Twitter-ի էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Իմ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան», - գրել է նա: