Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դատական իշխանությանը 25 ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել (տեսանյութ)

Վերջին 6 ամիսների ընթացքում դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորների, որոնք իրենց կյանքի մեծ մասը՝ 25-45 տարին նվիրել են դատական իշխանությանը, հանձնվել են շնորհակալագրեր: Պաշտոնաթող դատավորներն են՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 33 տարի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ դատական իշխանությանն է նվիրել իր կյանքի 45 տարիները, Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ արդարադատություն է իրականացրել ավելի քան 21 տարի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը՝ դատական իշխանությանն է ծառայել է շուրջ 22 տարի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը՝ իր կյանքի ավելի քան 24 տարիները նվիրել է դատական իշխանությանը անձնվեր ծառայելուն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝ իրավունքին և օրինականությանը ծառայել է շուրջ 27 տարի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ դատական իշանությանը ծառայել է ավելի քան 22 տարի: