Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ջախջախեց Հաշիմովին

Սպորտ
fb4f6802ac387b45e67220c944ca0db0

Մեկօրյա հանգստից հետո Մոնակոյում վերսկսեց շախմատի «Ամբերի» մրցաշարը:

5-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Հաշիմովի հետ: Մեր գրոսմայստերը իրեն գերազանց դրսեւորեց եւ հաղթեց 2:0 հաշվով: Կույր շախմատի պարտիայում Արոնյանը բեռլինյան էնդշպիլում 74-րդ քայլին Հաշիմովին ստիպեց հանձնվել: Արագ շախմատի պարտիան ավելի կարճ տեւեց, արդեն 35-րդ քայլին ադրբեջանցի շախմատիստը ընդունեց իր պարտությունը:

Այս հաղթանակներից հետո Լեւոն Արոնյանը 8 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը, քանի որ նրան համաքայլ ընթացող Մագնուս Կառլսենը այս տուրում անհաջող զոհաբերություններ կատարեց Վասիլի Իվանչուկի հետ մրցախաղերում եւ պարտվեց 0:2 հաշվով:

Երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը ոչ-ոքի` 1:1 խաղաց Կարյակինի հետ եւ վաստակեց 6,5 միավոր:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որը 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: