ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որ եկել է Հայաստան, դրանից ի՞նչ է փոխվել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ»․ այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, որ եթե ՀԱՊԿ-ը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, ապա արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Էդ գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը դուրս չի գալու Հայաստանից։ Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որեւիցե քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում, մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»։
Սիմոնյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է Արցաախի վերաինտեգրում Ադրբեջանի կազմում, պատասխանեց․ «Վենաինտեգրման համար մեծ ճանապարհ է պետք անցնել, ես այսօր դրա հնարավորությունը չեմ տեսնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։