Բացել լրահոսը Փակել լրահոսը
337148093_234778935596301_4190130930586169540_n
A A
Մշակույթ

ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը․Տիգրան Ներսիսյան

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է լուծարել Գոյ թատրոնը, որպես առանձին միավոր և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Գոյ թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը, համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։ 

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի ՖԲ գրառումը․

«Հերթական սրբապիղծ որոշման փորձը ։

ՓԱԿՎՈՒՄ Է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ ։
Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին , իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի ՝ այն է ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը ։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է ։ Մշակույթի , գիտության , կրթության , ազգայինի , իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է ։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի , կայացած թատերախումբ , ուրույն ձեռագիր , միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է ՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ , ինքնատիպ , ոչ մեկի չնմանվող , թատրոնի համար ապրող , թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ ։
 
Թատրոնը փակելու պատճառաբանությունները «կանտոռայի» կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են , տկար , մտացածին , ինքնագործ ու դավադիր ։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու , ավերելու , ոչնչացնելու , հակամշակութային , տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց «լակոտնյայով >>։
 
Նպատակը ՝ փակել թատրոններ , կրճատել քանակը , պետական աջակցությունից զրկել , նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին , ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։ Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է ՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն , չունենալ մշտական թատերախումբ , չունենալ գեղարվեստական ղեկավար , այլ շենք , որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։
«Կանտոռայի»  սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են , անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին , չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին , չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել , սպանել մշակութային օջախ , թատրոն , դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին , մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին , մեր թատրոնի կողքին , Հայոց Թատրոնի կողքին։
 
Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով ՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին։
ՀՀ ․ վաստակավոր արտիստ ՝
Տիգրան Ներսիսյան»