A
A
Նայեք այսօրվա պառլամենտի կազմը և կտեսնեք ովքեր էին Մարտի 1-ը իրականացնողները․ Ա․ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1-ի գործը բացահայտված չէ։ ։ Խնդրում եմ ասեք ովքեր էին կազմակերպիչները, մասնակիցները, ովքեր էին իրականացնողները և ինչ պատիժ ստացան»․ այս մասին նշում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պատասխանելով հարցին, թե արդյոք բացահայտված է մարտի 1-ի գործը։
Ըստ Արամ Մանուկյանի մարտի 1-ի գործը միտումնավոր կոծկված է․ «Նայեք այսօրվա պառլամենտի կազմը և կտեսնեք ովքեր էին իրականացնողները և ինչու են այդտեղ։ Որտեղ պետք է լինեին այն մարդիկ ովքեր մարտի 1 են իրականացնել»։
Մանուկյանը կարծում է, որ պետական համակարգն է իրականացրել ոճրագործությունը․ «Ով չգիտի թե մարտի 1-ի հեղինակն ով է, ով չգիտի ովքեր են կրակել, ովքեր են կեղծել։ Դրանք փաստաթղթավորված են գրքերով, ֆիլմերով, հազարավոր ցուցմունքներով ու վկաներով»։
Մանրամասները՝ տեսանյութում։