Բոլոր տեխնոլոգիական միջոցները օգտագործվելու են ապահովելու համար անվտանգ շահագործում․ Ա․ Ավանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները իրականացվել են և իրականացվում են։ Մենք հետևում ենք ոչ միայն տվյալ, այլ նաև այլ արդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում մարդկանց առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին։ Վստահ ենք, որ բոլոր տեխնոլոգիական միջոցները օգտագործվելու են ապահովելու համար անվտանգ շահագործում»․ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հնարավոր ռիսկերին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բժիշկները որակավորում ստանալու համար գումար վճարելու են, Ավանեսյանը պատասխանեց․ «Թեստավորումների համար որևէ գումար չեն վճարում, դա իրականացվում է անվճար, բայց հավաստագրման համար 2 ճանապարհով է իրականացվում։ Կամ ասոսացիաներն են կազմակերպում վճարովի կամ անվճար հիմունքներով, կամ պետական միջոցներով են իրականացնում որոշակի դասընթացներ, որոնք անվճար են։
Ավանեսյանը ավելացրեց, որ որոշ մարզերում բազմաթիվ բուժաշխատողներ որակավորում են ստանում անվճար։
Մանրամասները՝ տեսանյութում։