Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Հաագայի դատարանի որոշումը (տեսանյութ)

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Հաագայի դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ –ի և ՀՀ–ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքների է հանգեցրել, և հետևանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաև նրանց, որոնք ԼՂ–ում հիվանդանոցներում են։ Տեղեկությունների համաձայն` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,–ասված է որոշման մեջ։

 

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները: