Բացել լրահոսը Փակել լրահոսը
1104419
A A
Քաղաքականություն

Հաագայի դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22-ին

Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:

Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչությունը։

Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: