Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել, որ Հայաստանը համաձայնվի դրան․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ադրբեջանը փորձում է մանրևրել, ընդամենը վերջերս Ալիևը պարզ ասեց, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը ինքն է ներմուծել, նախորդ պայմանավորվածությունների մեջ ոչ-մի տեղ չկա «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ադրբեջանը զգալով որ ինքը ուժային դիրքերից կարող է ճնշումներ իրականացնել, փորձում է Հայաստանին ստիպել, որ Հայաստանը համաձայնվի դրան»․ այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն հիմնական խնդիրներին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի հերթական առաջարկն է Հայաստանը փոխանցել Ադրբեջանին, պատգամավորը նշեց․ «Մշակվել է, փոխանցվել է, տեսնենք թե շահերի ինչպիսի բախումներ կլինեն և ինչպիսի առաջարկներ կլինեն»։
Ասլանյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում կարևոր է երկրի համար․ «Հո մենք չենք կարող դարեդար հակադարձ թշնամության մեջ ապրել, հիմա մեր դիվանագիտությունը փորձում է թուրքերի հետ ընդհանուր եզրեր գտնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։