Ձեռակերտ կոնյակ՝ «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին
Աջակցիր «Ա1+»-ինԱրևելյան Եվրոպայի և Ռուսաստանի սննդամթերքի և ըմպելիքների ամենամեծ ու հեղինակավոր միջազգային ցուցադրությանը՝ «ՊորդԷքսպոն», այս տարի տեղի ունեցավ Մոսկվայում։
Ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ հավաքել էր 35 երկիր և 2000-ից ավելի ընկերություններ։
Ցուցահանդեսին Արմենիա Վայն ընկերությունը ներկայացավ 150-ից ավելի գինու և կոնյակի տեսականիով։ Ռուսական շուկայում արդեն իսկ հայտնի և սիրված «Արմենիա», «Երևան», «Տակառ» և «Թարիրի» գինիներին զուգահեռ այս տարի ընկերությունը հանդես եկավ նաև մի քանի նոր ապրանքանիշով, որոնցից էր «Բիոնէ» օրգանական գինին։
Ընկերության մյուս նորույթներն են հնեցված «Թարիրի» ռեզերվ գինին և ավանդական մեթոդով պատրաստված «Թարիրի» խաղուն գինին, որոնք գնահատվեցին գինու ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։
Արմենիա Վայն ընկերությունը հիմնադրման հիմնադրման 15 ամյակի առթիվ ներկայացրեց «V&M» ձեռակերտ կոնյակը։ Այն հայ գնորդին հասանելի կլինի արդեն այս տարի։