Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը արտահայտել է այն մտահոգությունը, որը նաև մենք ունենք․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Վոլոդինի խոսը արտահայտում է այն մտահոգությունը, որն ունի ՌԴ-ն, որը նաև մենք ունենք» այս մասին նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի երեկ արտահայտած խոսքին, որում նշել էր, որ   նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը։

Օհանյանը նաև ավելացրեց «այսօր թող չփորձեն ասեն, որ մենք կատարում ենք ՌԴ-ի ցանկությունները, բայց այնդուամենայնիվ այդ մտահոգությունները կան»։

Անդրադառնալով այսօր Հայաստանում Զինված Ուժերում տեղի ունեցաղ բարեփոխումներին, նախկի Պաշտպանության նախարարը դրանք որակեց ոչ բավարար։ Հարցին, թե արդյոք տեղյակ է, թե Հայաստանի դաշնակից որ պետությունն է, որին տրվել է մի քանի հարյուր միլլիոն դոլար, սակայն չենք վերցնել գնված սպառազինությունը, Օհանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

Սեյրան Օհանյանը ավելացրեց, որ այսօր զենք ձեռք բերելը հեշտ գործընթաց չէ և պահանջում է բավականին լուրջ աշխատանք և հմտույթւոններ։ Պաշտոնյան հիշեց, թե իր նախարար եղած տարիներին մի անգամ ինչպես են զենք Ռուսաստանի Դաշնությունից հասցրել Երևան «Հիշում եմ, թե ինչպես ենք կարողացել ենք ՌԴ-ից ներկրել սպառազինություն Կասպից Ծովի վրայով այդ պետությունների նեյտրալ հատման և նեյտրալ ուղղությամբ և Իրանի տարածաշրջանով, Մեղրիով բերել հասցրել Երևան»։

Մանրամասները՝ տեսանյութում։