Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103985
A A
Տնտեսություն

«Արցախէներգո»-ն հորդորում է վթարներից խուսափելու համար տնտեսել էլեկտրաէներգիան

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ «Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան։ Այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է գրառման մեջ: