
Փակ, դժվարանցանելի և սառցապատ ճանապարհներ Հայաստանում․ Լարսը նույնպես փակ է
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Արագածի, Չարենցավանի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։