Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103515
A A
Պաշտոնական

Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 6-ին հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։
 
Հայտնեցում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։