A
A
Ջուր չկա
Սյունիքի մարզկենտրոնի 9 թաղամասներ այսօր 6 ժամով ջրազրկվել են։
«Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասից տեղեկացնում են, որ պրոֆելակտիկ աշխատանքներ են կատարվում Գեղի-Կապան մայր ջրատարի վրա։
Առավոտյան ժամը 10-ից արդեն դադարեցվել էին Բաղաբերդ, Հունան Ավետիսյան, Ձորք, Երկաթուղայիններ, Գարեգին Նժդեհ, Մինաս Պապյան թաղամասերի ջրամատակարարումը։
Ջրմուղագործները հավաստիացրել են,որ ժամը 18-ին բաժանորդները ջուր կունենան։
Գեղի-Կապանը ամենահաճախակի վթարվող ջրատարներից է, պատճառը` խողովակների մաշվածությունն է։