
Բուք, ցածր տեսանելիություն. իրավիճակը ճանապարհներին
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի, Ապարանի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում, Ելփին, Չիվա գյուղերում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։