Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ. Սարգսյան (տեսանյութ)

«ԱՄՆ-ն 1990-ականներից սկսած կուլիսային դիվանագիտության շրջանակներում իրականացրել է այն քաղաքականությունը, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն որովհետև կոնֆլիկտների լինելը նշանակում է Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ռազմավարական նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ «Ռուսաստանն էլ իր շահերն է սպասարկում՝ այնպես անելով, որ ԱՄՆ-ն չկարողանա այս տարածաշրջան մուտք գործել ուղիղ կամ Թուրքիայի միջոցով, որը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է»։

Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ Չինաստանը ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն է, որը ավելի տեսանելի կլինի հաջորդ տասնամյակներում, իսկ Չինաստանին հակակշռելու համար ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Իրանի հետ։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ քաղաքագետի՝ Իրանը ունի մի մարտավարական մոտեցում՝ ցանկացած տեսակի ռազմական բախում լինի իր տարածքից դուրս, հարևան ինչ-որ երկրի տարածքում։

«Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ։ Մենք հասկանում ենք, որ եթե ինչ-որ մի ռազմական գործողություն լինի, օպերացիա լինի, ապա Իրանը ամեն ինչ անելու է, որ իր սահմաններից դուրս լինի։ Սյունիքը, Արցախը ամենահարմար տարածքներն են այդ առումով հնարավոր կոնֆլիկտի համար, հաշիվները պարզելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։