Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձնաբուք

Մարզեր
8579708367733847487afec97f2ccd49

Սյունիքով անցնող միջպետական մայուղիները երթևեկելի են, սակայն գիշերվանից ձնաբուք է սկսվել։

Ամենաբարձր կետում Մեղրու լեռնանցքում «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհները պարբերաբար մաքրվում են, բայց ձնաբուքը որոշակի դժվարացնում է գործը,մաքրված հատվածները բերում, նորից ձյուն է լցնում։

Սիսիանի եւ Գորիսի բարձր լեռնային գոտիներով անցնող մայրուղու հատվածները մաքրվել են գիշերվա ընթացքում տեղացած ձյունից:

Տեղացած ձյան հաստությունը հասնում է 5-6 սանտիմետրի։ Դժվարանցանելի են որոշ համայնքային եւ ներհամայնքային ճանապարհներ։