Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1675618967883
A A
Հասարակություն

Հրդեհ արագ սննդի կետում

 Փետրվարի 5-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Մասամբ այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը (մոտ 2 քմ)։