Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լաչին փակ
A A
Քաղաքականություն

Արդյոք հիմնավոր է ակնկալիքը զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ. «Առերեսում» (տեսանյութ)

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները:

Հայաստանը մասնավորապես պահանջում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

Սակայն նաեւ տեսակետ կա, թե զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքի բացում ակնկալելն անհեռանկար գործ է:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն անդրադառնալով այս տեսակետին՝ ասաց. «Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ մեր ժողովրդի իրավական նիհիլիզմի վրա: Մենք երբեւիցե լուրջ չենք վերաբերվել իրավական փաստարկներին: Ու անցած 20-ից ավելի տարիների ընթացքում, երբ բոլոր հնարավորություններն ունեինք նաեւ իրավական ճանապարհով փորձելու հասնել Արցախի ճանաչմանը կամ գոնե մեր իրավունքների ուժեղացմանը՝ մենք դրանով չէինք զբաղվում՝ «քաղաքական ռեալիզմի դպրոցի» ներկայացուցիչների գաղափարներով ասելով, թե «ուժն է ծնում իրավունք» ու միայն ուժային գործողություններն են, որ հարցը լուծում են: Իհարկե, այսօրվա պատերազմող աշխարհում, երբ Եվրոպայի կենտրոնում, աշխարհի տարբեր մասերում պատերազմներ են ընթանում՝ մի քիչ միամիտ կարող են հնչել իմ խոսքերը, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ նույնիսկ այդ ռազմական ուժն այսօրվա աշխարհում միշտ փորձում է կիրառվել միայն իրավական հիմնավորումներից հետո: Ռուսաստանը երբ մուտք գործեց (հարձակվեց, ներխուժեց՝ ինչ տերմին ուզում եք, օգտագործեք) Ուկրաինա, այնուամենայնիվ, փորձեցին բերել պատմական փաստարկներ՝ ՌԴ նախագահը փորձում էր պատմականորեն արդարացնել իրենց մուտքը, եւ նաեւ իրավական որոշումներ եղան՝ շեշտադրելով ցեղասպանական հնարավոր գործողությունները եւ այլն: Այսինքն՝ իրավական գործոնները շատ կարեւոր են ցանկացած պարագայում, եւ դրանք պետք է կուտակել, որպեսզի հետագայում նաեւ կիրառվեն: Եվ ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը դա շատ լավ արել է այսքան տարի՝ տարբեր մակարդակներում, տարբեր հանդիպումներում, միշտ բանաձեւեր ընդունելով, որոնց միշտ քամահրանքով էինք վերաբերվում: Բայց հետո մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ իրենք իրենց դարակներից հանեցին այդ հայտարարությունները: Եվ չեմ ասում, թե շատ մեծ չափով, բայց միգուցե ինչ որ չափով դա ազդեց որոշ չեզոք պետությունների վրա՝ դիրքորոշում ունենալու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝