
A
A
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից երթևեկությունը վերականգնվել է
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ին, ժամը 19։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 113/1 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը (մոտ 6 մ․) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է՝ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: