Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Մկրտչյան
A A
Քաղաքականություն

Ագրեսորները քաջալերվում են. միայն վրդովմունք հայտնելը բավարար չէ. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ երկրում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր թվիթերյան էջում կատարել է հետևյալը գրառումը.

«Արցախի շրջափակման 54-րդ օրն է, նաեւ Ադրբեջանի կողմից 2021 թվականից Հայաստանի տարածքի մի քանի հատվածների օկուպացիայի։ Եթե ագրեսիան ամենուր անպատիժ մնա, ապա պոտենցիալ ագրեսորներն աշխարհի յուրաքանչուր անկյունում քաջալերվում են, որի արդյունքում ՈՉ մի ԱԶԳ ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։ Միայն վրդովմունք հայտնելը բավարար չէ»: