Բացել լրահոսը Փակել լրահոսը
antony_blinken_1lurer_am
A A
Քաղաքականություն

Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է իր այցը Չինաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան այն բանից հետո, երբ ԱՄՆ երկնքում հայտնվել է «լրտեսական» օդապարիկ, որը, ենթադրում են, թե չինական է:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարի 3-ին:

 

ԱՄՆ երկնքում օդապարիկի հայտնվելը Վաշինգտոնը համարել է ԱՄՆ ինքնիշխանության ակնհայտ խախտում: Ռազմական ղեկավարները քննարկել են օդապարիկը խոցելու հարցը,, բայց հետո դա խորհուրդ չեն տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ բեկորների ռիսկից խուսափելու համար: