Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիակ
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղարամդու դի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Վաղարշապատ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը օպերատիվ տվայալններով պարզել են մահացածի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է։