Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կամ Արմեն Գրիգորյանը պետք է հրաժարական տա, կամ այս նոր տղան․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Լավրովը, որ ասում է, հանդես է գալիս նաև Ալմաթիի դեկլարացիայի հիշատակումից, որը արել է ՀՀ ղեկավարը։ Այսինքն՝ տգետ է, տեղյակ չէ, չի ուսումնասիրել, կամ խորհուրդ չեն տվել իրենց, որ իմանա Ալմաթիի հռչակագիրը կապ չունի այս խնդրի հետ»,- մասին նշում է «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի Արցախի 7 շրջանները պատականել են Ադրբեջաին, Հայաստանը դա օկուպացրել էր, իսկ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում վերադարձրել է դրանք։

Արամ Սարգսյանը կարծում է, որ ՀՀ արտաքին հարաբերություններով զբաղված պաշտոնյաները բազմաթիվ սխալներ են գործում։

Սարգսյանը նշում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան հայտարարությունը՝ համաձայն որի Ադրբեջանը սեպտեմբերին Հայաստանի դեմ պետք է սանձազերծեր խոշորամասշտաբ պատերազմ, սակայն այն կանխվել է ԱՄՆ-ի կողմից, հակասում է նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքին, որ պատերազմ չի եղել՝ ի շնորհիվ Իրանի․ «Կա՛մ Արմեն Գրիգորյանը պետք է հրաժարական տա, կա՛մ այս նոր տղան, կամ էլ երկուսով»։

Ինչ վերաբերվում է Հայաստանի այն որոշմանը, որի արդյունքում ՀԱՊԿ զորավարժությունները մեր երկրում չանցկացվեցին, Արամ Սարգսյանը նշեց․ «Զորավարժությունների արդյունքում Հայաստանում սպառազինություններ էին թողնվելու և ամրապնդվելու էին մեր սահմանները։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ հրաժարվեցին»։

Մանրամասները՝ տեսանյութում։