Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ձյուն-մառախուղ-մերկասառույց․-ձմեռը-չի-ուզում-նահանջել12
A A
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Քաջարան, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
 
Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։