Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок
A A
Պաշտոնական

Ստուգումներ 81 հանքավայրերում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում (2021թ-66, 2020թ-21, համեմատական աճ՝ 2021թ-22.7%, 2020թ-285.7%): Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։

 Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:

Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366 համեմատական աճ՝ 2021թ-21.8%)

  • Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%)
  • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20290000 ՀՀ դրամ (2021թ-15770000, 2020թ-2200000, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)
  • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199278261 ՀՀ դրամ (2021թ-166759721, 2020թ-39722119, համեմատական աճ՝ 2021թ-195%, 2020թ-4017%)։

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961178695 ՀՀ դրամ:

Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

 

Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։