Իմ ծառայության ժամանակ պայմաններն ավելի լավը չէին. Գեղարքունիքի մարզպետը՝ զինվորների կացարանի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեխնիկական խմբի հետ ենք հանդիպել Վայոց Ձորում, բայց առաքելություն իրականացնող խմբի հետ դեռ հանդիպում չենք ունեցել»․ այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է քաղաքացիական առաքելություն իրականացող այն դիտորդների հետ, որոնք ըստ Եվրամիության որոշման 2 տարով Հայաստանում են տեղակայվելու։
Կարեն Սարգսյանը կարծում է, որ դիտորդների առաքելությունը կզսպի Ադրբեջանին նոր սադրանքների չգնալու համար․ «Մարզում լինելու են նրանք և պարեկային ծառայություն են իրականացնելու, առայժմ հայտնի չի թե քանի հոգի։ Իրենք սահմանի երկայնքով պարեկային ծառայություն և մոնիթորինգ են իրականացնելու»։
Մարզպետը նշում է, որ մարզի սահմանային հատվածներում այս պահին վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է։
ԻՆչ վերաբերվում է օրեր առաջ Ազատ գյուղում հրդեհված զինվորական կացարանին, ապա մարզպետը նշեց, որ ինքն այդ գիշեր գնացել է դեպքի վայր, սակայն չի կարող մանրամասներ ներկայացնել։
Հարցին, թե արդյոք ինքը ծառայություն կիրականացներ այդպիսի զորանոցում, մարզպետը նշեց․ «Իմ ծառայության ժամանակ պայմանները ավելի լավը չէին»։
Մանրամասները՝ տեսանյութում։