
Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ՀՀ-ի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ «Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի էջը։
Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:
Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը: