
A
A
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հայտնում է ՔՊ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: