Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանական պատվիրակները ԵԽԽՎ ում միջոցառում են կազմակերպելու Հայաստանի դեմ (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ համարելով ապատեղեկատվություն: Ըստ նրա՝ 2020թ ին իրենք ազատագրել են տարածքներ Հայաստանից, բայց այնտեղ հաստատվել չեն կարող,քանի որ ականապատված են , եւ իր հայրենակիցներն են զոհվում: Հինգշաբթի այդ թեմայով նրանք ԵԽ-ում միջոցառում են անելու:

Սեիդովը հիշեց Ռուբեն Վարդանյանին, թե նա փորձում է խաթարել խաղաղության գործընթացը ադրբեջանցիների հետ:

 «Իմ սիրելի հայաստանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք փնտրում, եթե մտածում եք ձեր ազգի ապագայի մասին, դադարեք մուրալ միջազգային կազմակերպություններին։ Բավական է: Բոլորը կշտացել են ձեր մուրացկանությունից։ Պարզապես Ադրբեջանի հետ միասին սկսեք մտածել տարածաշրջանում կայուն խաղաղության մասին»,- հայտարարեց նա: