Պրահայի պայմանավորվածությամբ պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալյացիա ստեղծելու նպատակ ունեն»։ Այս մասին Ազգային Ժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որում Ալիևը տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ըստ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների․ «Ալիևի հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»։
Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանում վիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհներով լուծումների գնալն է․ «Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատասխանատվությունը, նույն կերպ մենք պատրաստ ենք շարունակել»։
Վարչապետի նշեց, որ Լաչինի միջանցքի փակումը և Ալիևի հայտարարությունները միգուցե և միտված են վիժեցնելու խաղաղության օրակարգը։
Մանարամասները՝ տեսանյութում։