Խաղաղության օրակարգն էլ կատարյալ չէ․ այդտեղ էլ կան սպառնալիքներ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խաղաղության օրակարգը իրականում փաստաթուղթ չէ, այն մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն է»։ Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը խաղաղության օրակարգի մասին։
Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համար պայքարը մեր մեջ է․ «Ոչ մեկ էմոցիաներից զերծ չէ, ոչ մեկ պատմական իրողություններից զերծ չէ․․․ մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, մենք հասկանում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում»։
Փաշինյանը նշեց, որ խաղաղության օրակարգում կա նաև վատ կողմ․ «Խաղաղության օրակարգը կատարյալ չէ, սպառնալիքներ կան, մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ենք գնում՝ այդ օրակարգերը հակադրելով իրար, ճշմարտությունները հակադրելով»։
Մանրամասները՝ տեսանյութում։