A
A
Կատուն՝ ծառի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 8-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում կատուն արգելափակվել է ծառի վրա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները կատվին իջեցրել են ծառից: