A
A
Փակ միջանցք, սննդի ու դեղորայքի սակավություն. ծանր իրավիճակ միայնակ տարեցների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓակ միջանցքը եւ դրանից բխող սննդի ու դեղորայքի սակավությունը բարդ վիճակ է ստեղծել միայնակ տարեցների համար: Առանց նոր մարտահրավերի էլ նրանք արդեն իսկ դժվար կացության մեջ էին: Այժմ ստիպված են հին խնդիրների դեմ պայքարել նոր իրավիճակում: Նրանց կողքին են պատկան մարմինների աշխատակիցները: Դեռ կարողանում են սուղ միջոցներով խնդիրը կարգավորել, բայց եւ վստահեցնում, որ շարունակելու դեպքում շատ բարդ խնդիրների առաջ են կանգնելու: