A
A
H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք ունենք. երկուսն էլ 35 տարեկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին այսօր Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով՝ մահացած պացիենտները 35 տարեկան էին, ընդ որում՝ նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: