Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով»,-նշված է իրազեկող գրառման մեջ:
#Armenia has applied to #ICJ in the framework of #CERD proceedings against #Azerbaijan asking the Court to order #Azerbaijan to cease the blockade of #LachinCorridor and ensure the uninterrupted free movement of persons, vehicles and cargo along the Corridor.
— Yeghishe Kirakosyan (@YeghisheK) December 29, 2022