Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-12-26T095531.680
A A
Մշակույթ Պաշտոնական

Արևային էներգիայով երգիչը Տեխասից․ Քվենթին Մուրը հանդես կգա համերգով

Դեկտեմբերի 28-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա երգիչ Քվենտին Մուրը։

Արևային էներգիայով երգիչը Տեխասից Քվենթին Մուրը գրավել է հանդիսատեսին իր անկեղծ ելույթովներով։ Երաժիշտը տիրապետում է տարբեր գործիքներինախընտրում է կիթառ և հարվածային գործիքներբացի այդտիրապետում է վոկալային տարբեր տեխնիկաների։

Քվենտինի երաժշտությունը մեղեդային է, ներառում է սոուլի, R&B-ի և ֆանկի տարրեր։ Հեղինակային երգերին զուգահեռ՝ երաժշտի համերգային ծրագրերում տեղ է հատկացվում նաև համաշխարհային հիթերին։

Վերջերս արտիստը համերգներ է ունեցել Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում, որտեղ բոլոր ելույթները մեծ հաջողություն են ունեցել։ Հանդիսատեսի պահանջով՝ Քվենթին Մուրը կրկին կայցելի Երևան, այս անգամ նա ելույթ կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգին հանդես կգան Լուկաս Մադոյանը և Արտակ Ներսիսյանը (Mad Blues Band):