A
A
Այս պահին Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհի փակ լինելու պատճառով․ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինՑավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից. Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին:
Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը:
Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Նրան չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: