A
A
Պարտություն կրած Ֆրանսիայի հավաքականին շուքով դիմավորել են Փարիզում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիացիները աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել էին արգենտինացիներին:
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականին մեծ շուքով են դիմավորել թիմի երկպագուները, չնայած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում կրած պարտությանը:
Ինչպես նշում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տասնյակ հազարավոր երկրպագուներ հավաքվել են Փարիզի Համերաշխության հրապարակում և սպասել հավաքականի ժամանմանը: Նրանք ջերմորեն դիմավորել են ֆուտբոլիստներին, իսկ վերջում հրավառություն են արել:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը 11մ հարվածներով պարտվել էր Արգենտինայի ընտրանուն՝ 3:3, 11մ՝ 2:4: