Ես չեմ տեսնում գոնե երկու -երեք քայլ առաջ նայելու ցանկություն . Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դժվարանում եմ ասել, թե այս իրավիճակը կտանի պատերազմական իրավիճակի, թե ոչ։ Մենք վկա ենք այն բանին, որ որոշումներ են կայացվում՝ ելնելով օրվա իրավիճակից։ Ես չեմ տեսնում գոնե երկու -երեք քայլ առաջ նայելու ցանկություն։ Խնդրի լուծման միակ հնարավորությունը դիմակայել, պայքարելն է»,- ասել է Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցող երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Արդյո՞ք առաջացած խնդրի մեջ մեղավոր են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները․
«Այո, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները անել, եթե մենք պայքարենք, ուրիշը ինչո՞ւ պետք է մեր փոխարեն լուծի մեր հարցը։ Նրանք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն։ Այդ նույն կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե ինչ պարտավորություններ ունեն ռուս խաղաղպահները։ Պետք չէ մեր խնդիրները բարդել ուրիշի վրա։ Երեք տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա մեղավո՞ր են խաղաղապահները»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երրորդ օրն է Արցախը շրջափակված է․ ադրբեջանցիները փակել են դեպի Արցախ տանող ճանապարհը։