ՀՀ նախագահը միջազգային հանրությունից Լաչինի միջանցքի վերաբերյալ հրատապ արձագանք է ակնկալում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:
Նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրության հրատապ արձագանքը խիստ անհրաժեշտ է:
«Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ավելի քան 120.000 երեխա, տարեց, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական նշանակություն ունեցող մուտքից Հայաստան և արտաքին աշխարհ։ Հերթական մարտահրավերի 2-րդ օրն էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-գրել է նա:
By blocking the #Lachin corridor over 120.000 kids,elderly, women&men are deprived from vital access to Armenia and rest of the world. 2nd day of yet another challenge to the #Artsakhi People, facing existential treat. International community’s urgent&targeted reaction is a must!
— Vahagn Khachaturyan (@President_Arm) December 13, 2022