Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայության․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 15։00-ից Երևանում «Ազատության» հրապարակից հարյուրավոր մարդիկ բողոքի երթ են սկսել՝ ընդդեմ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի։
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանը, ով վերջերս է վերադարձել Արցախից, նշեց, որ Արցախում գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են խնդիրները լուծելու համար․ «Ըստ ադրբեջանցիների՝ այդ հանքը բնապահպանական ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերի վրա։ Արցախի իշխանության դիրքորոշումը այն է, որ ոչ միայն Արցախի իշխանության, այլև միջազգային հանրության առաջ Արցախի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մենք պատրաստ ենք ներկայացնել բոլոր այն անհրաժեշտ միջոցառումները և մոնիթորինգները, որը կփաստի, որ Արցախում շահագործվող հանքերը որևէ բնապահպանական ռիսկ չեն առաջացնում»։
Առաքելյանը վստահ է, որ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից․ «Նրանց մեջ պետական կառույցի աշխատողներ կան, որովհետև այն հատվածը որտեղ նրանք հայտնվում են, փակ է և բացվում է միայն Ադրբեջանի ուժերի կողմից»։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support