Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հարգանքի տուրք Կիեւում՝ hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ

Այսօր նշվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել․
 
«Դեսպան Վլադիմիր Կարապետյանի ու դեսպանության անձնակազմի, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի և Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Կիևում տեղադրված hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
 
Դեսպանն իր խոսքում հիշացրեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դեսպանը հատուկ շեշտեց, որ այս նախաձեռնությունը համահեղինակել է նաև Ուկրաինան»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում: